Информационное сообщение  
  Опубликовано: 28.03.17

Հարգելի հանդիսատես,

Հավատարիմ մնալով իր կողմից իրականացվող թափանցիկ քաղաքականությանը և կարևորելով վերջին շրջանում ընկերության գործունեության հետ կապված տարաբնույթ ասեկոսեների և դրանց հետևանքների մասին հանդիսատեսին իրազեկելը` Forpostart ընկերությունը հասարակության ուշադրությանն է ներկայացնում կազմակերպության դեմ հարուցված գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն:

29.09.2016թ.-ին և 30.09.2016թ.-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ներկայացվել են հաղորդումներ Forpostart-ի, իբրև թե ապօրինի գործունեության վերաբերյալ` կապված Էրոս Ռամազատտիի՝ 26.04.2016թ.-ին Երևանյան համերգի չեղարկման հետ: Չնայած մեր կազմակերպությունը պարբերաբար մանրամասն հայտարարություններ է տարածել համերգի չեղարկման բոլոր հանգամանքների վերաբերյալ, հաղորդում ներկայացնող անձինք մեղադրել են մեր ընկերությանը ՀՀ քաղաքացիներին խաբելու և ֆինանսական վնաս պատճառելու մեջ:

02.03.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ներկայացվել է հաղորդում Իրինա Ալլեգրովայի` 05.03.2017թ.-ին Երևանում կայանալիք համերգի չեղարկման վերաբերյալ` նշելով, որ առկա է լուրջ կոռուպցիոն գործընթաց: Ընդ որում, այս դեպքում համերգի չեղարկման նախաձեռնությամբ հանդես էր եկել երգչուհու ադմինիստրացիան՝ տարածելով համապատասխան հայտարարություն:

Ներկայացված հրապարակումների հիման վրա ԿՀԴՄ ԳՎ-ում պատրաստվել են նյութեր, ինչի ընթացքում ուսումնասիրվել են Forpostart ընկերության գործունեությունն ու բոլոր գործարքները` ընդհուպ մինչև 2012թ.-ի վաղեմության: Նյութերի նախապատրաստման ընթացքում կազմակերպությունը ցուցաբերել է ամբողջական աջակցություն իրավապահ մարմիններին` առաջին իսկ պահանջի դեպքում պատշաճ կարգով ներկայացնելով բոլոր պահանջվող փաստաթղթերը և տեղեկատվությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում կայացվել են նյութերով քրեական հետապնդում չիրականցնելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ` Էրոս Ռամազոտտիի համերգի չեղարկման մասով 10.10.2016թ.-ի որոշում, իսկ Իրինա Ալեգրովայի համերգի չեղարկման մասով` 10.03.2017թ.-ի որոշում:

Մասնավորապես, որոշումներում նշված է, որ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործքի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Սա ևս մեկ ապացույց է, որ մեր կազմակերպության հասցեին հնչող հայտարարությունները ընդամենը անհիմն և անլուրջ մեղադրանքներ են, որոնք էժանագին ինտրիգների միջոցով փորձում են վարկաբեկել մեր ընկերության բարի համբավը: Forpostart ընկերությունը մշտապես եղել է անկեղծ և պարզ իր հանդիսատեսի հետ` վարելով բաց և սկզբունքային քաղաքականությունը: Մեր կազմակերպության գործունեության առաջին օրերից ի վեր՝ 1991թ.-ից սկսած, վերոնշյալ երկու համերգների չեղարկումը առաջին դեպքերն էին: Նախկինում Forpostart ընկերության կողմից կազմակերպված համերգների չեղարկման դեպքեր երբեք չեն արձանագրվել: Ինչպես արդեն հայտնել ենք, Էրոս Ռամազոտտիի համերգը չեղարկվել էր երգչի պրոդյուսերական ընկերության կողմից, իսկ Իրինա Ալլեգրովայի համերգը` երգչուհու ադմինիստարցիայի կողմից:

Որևէ խարդախություն, կոռուպցիոն ռիսկ կամ այլ ապօրինի գործունեություն այս համերգների չեղարկման գործընթացներում առկա չէ, և ՀՀ իրավապահ մարմինների վերոնշյալ որոշումները դրա լավագույն ապացույցն են:

Մեզ մնում է միայն մեզ մեղադրողներին կոչ անել այսուհետ առանց հիմնավորման, առավել ևս՝ առանց փաստերի, զերծ մնալ ոչ մեկի պատիվ չբերող նման պոպուլիստական քայլերից: 

   
Адрес: 115054, г Москва, 5-ый Монетчиковский пер, д 14/16
Тел.: info@forpostart.ru
E-mail: info@forpostart.ru
создание сайтов
IT-ГРУППА “ПЕРЕДОВИК-Альянс”