Возврат билетов концерта И.Аллегровой осуществляется в той кассе,где билеты были приобретены  
  Опубликовано: 03.03.17

<<Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա:

Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար:

Ադմինիստրացիա>>:

Սա Իրինա Ալլեգրովայի Ադմինիստրացիայի տարածած հայտարարությունն է:

<<Ֆորպոստարտ պրոդաքշն> ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:

<<Ֆորպոստարտ պրոդաքշն>> ընկերությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ բոլոր վաճառված տոմսերի գումարներն ամբողջությամբ տրամադրվել են տոմսարկղերին՝ տոմսերի վերադարձը, առանց հանդիսատեսի համար լրացուցիչ անհարամարությունների, կազմակերպելու համար:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ոչ մի առնչություն չունի համերգի կազմակերպչական, առավել ևս, չեղարկման գործընթացների հետ: Մարզահամերգային համալիրի տնօրինությունը եղել և մնում է մեր լավագույն գործընկերը, ով մշտապես աջակցել է մեզ բոլոր հարցերում և բոլոր իրավիճակներում:

 

   
Адрес: 115054, г Москва, 5-ый Монетчиковский пер, д 14/16
Тел.: info@forpostart.ru
E-mail: info@forpostart.ru
создание сайтов
IT-ГРУППА “ПЕРЕДОВИК-Альянс”