Заявление на основание письма от 24.05.2016г. № 371 ООО "Глобальные Коммуникации", ООО "ФОРПОСТАРТ", ООО "ШОУСТАР"  
  Опубликовано: 25.05.16

«Ֆորպոստարտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Զ.Ն. Մխեյանին  24.05.2016թ. թիվ 371

Է. Ռամազոտտիի համերգի տոմսերի վերադարձի մասին

Հարգելի Զարինե Նորայրի

Ի լրումն 2016 թվականի ապրիլի 7-ի թիվ 322 նամակի, "Глобальные коммуникации" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը խնդրում է Ձեզ տեղափոխել 2016 թվականի ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում Էրոս Ռամազոտտի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի ամսաթիվը 2016 թվականի մայիսի 26-ից 2016 թվականի սեպտեմբերի 15-ը՝ իտալական Radiorama Srl ընկերության նկատմամբ "Глобальные коммуникации" ընկերության դատական հայցով ք. Մոսկվայի արբիտրաժային դատարանի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 2-ին կայանալիք դատավարության ավարտից հետո:

Հարգանքով, Գլխավոր տնօրեն                                                                                     Ա. Ն. Ագապով

ՌԱՄԱԶՈՏՏԻԻ  ՏՈՒՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ  ՀԱՄԵՐԳԻ  ՉԵՂԱՐԿՈՒՄԻՑ  ՀԵՏՈ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Ավելի վաղ Էրոս Ռամազոտտի Perfettoհամաշխարհային շրջագայության կազմակերպիչ Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը հայտնել էր, որ ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված է հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի՝ Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ "Глобальные коммуникации" ընկերության կողմից «պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով», ինչը սակայն ռուսաստանյան կազմակերպիչները հերքեցին և հայտարարեցին դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:

Իտալական Trident Music ընկերությունը նույնպես հայտարարեց, որ մտադիր է դատական հայց ներկայացնել համերգի ռուսաստանյան կազմակերպիչ "Глобальные коммуникации" ընկերության դեմ՝ պայմանագրային պարտավորությունների բազմակի խախտումների համար: Trident Music ընկերությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշում էր, որ «Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում համերգների կազմակերպիչ "Глобальные коммуникации" ընկերությունը բազմիցս խախտել է պայմանագրով նախատեսված ֆինանսական պարտավորությունները, այդ թվում և շոուի ծախսերի համար նախատեսված դրամական միջոցների վճարման պարտավորությունը»:

Իսկ տուրի ռուսաստանյան կազմակերպիչները վստահեցնում են, որ արտիստի հոնորարն ամբողջությամբ վճարվել է, և ընկերությունն, իր հերթին, մտադիր է իտալացի գործընկերների դեմ հանդես գալ դատական հայցերով:

Եվ այսպես

Իտալական կողմի դիրքորոշումը …

Trident Music ընկերության ներկայացուցիչ Մաուրիցիո Սալվադորին հայտնեց, որ Ռուսաստանում համերգը չեղարկվել է այն բանից հետո, երբ պայմանագրի դրույթները մի քանի անգամ փոփոխվել են ("Глобальные коммуникации" ընկերության խնդրանքով վերանայվել են նախապես հաստատված գները և վճարումների ժամկետները), սակայն կայանալիք շոուի համար նախատեսված դրամական միջոցներն այդպես էլ չեն ստացվել: «Առկա է երկու պայմանագիր՝ մեզ հետ և Radiorama Srl-ի հետ, ովքեր պատասխանատու են կազմակերպչական խնդիրների համար: Պայմանագրերից ոչ մեկով "Глобальные коммуникации" ընկերությունից դրամական միջոցներ չեն ստացվել»,-ասաց Սալվադորին և նշեց, որ իրենք վճռել են «դատական հայց ներկայացնել "Глобальные коммуникации" ընկերության դեմ՝ ոչ այնքան դրամական փոխհատուցում ստանալու, որքան արդարության հաստատման համար»:

Ընդ որում, Radiorama Srl-ը հաստատեց, որ իրենք զբաղվում են միայն կազմակերպչական հարցերով, և Ռամազոտտիի համերգային տուրի հետ կապված բոլոր հարցերով հարկ է դիմել Trident Music ընկերությանը:

Իտալական ընկերությունը նաև նշում է, որ պայմանագրի դրույթների համաձայն, իրենք պետք է ֆիքսված հոնորար ստանային Ռամազոտտիի շոուի ծրագրի լիակատար ապահովման համար, և տոմսերի վաճառքից ստացված հասույթից մասնաբաժին չունեն:

«Մենք դիմում ենք "Глобальные коммуникации" ընկերության ենթագործակալներին՝ Էրոս Ռամազոտտիի Perfetto շոուի տոմսերի գնորդների շահերից ելնելով դադարեցնել կամ չկատարել դրամական վճարումներ "Глобальные коммуникации" ընկերությանը՝ հիմնվելով պայմանագրերի կամ կիրառելի իրավանորմերի վրա», - Trident Music ընկերության հայտարարության մեջ նշում է Ռամազոտտիի ներկայացուցիչը:

…. և ռուսական կողմի

Ինչպես հայտնեց "Глобальные коммуникации" ընկերության փաստաբան Վալերի Պանասյուկը, ընկերությունն ամբողջությամբ վճարել է Ռամազոտտիի հոնորարը և արտիստի դեմ դատական հայց է ներկայացրել Մոսկվայի Արբիտրաժային դատարան՝ գործող պայմանագրերով նախատեսված պարտավորությունները չկատարելու մեղադրանքով:

«Ռամազոտտին ստացել է շատ խոշոր գումար, և մենք հայց ենք ներկայացնում վնասների գանձման համար. պահանջվող գումարի մեջ կներառվեն նաև այն դրամական միջոցները, որոնք փոխանցվել են Ռամազոտտիի հաշվին: Խոսքը գնում է խոշոր չափի գումարների մասին: Ինչու նա չեկավ, մեզ համար անհասկանալի է»,-նշում է Պանասյուկը:     
Ինչպես նշվում է "Глобальные коммуникации" ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, իրենց և Trident Music ընկերության միջև կնքված պայմանագրում «չկա ոչ մի կետ, որը Trident Music ընկերությանը իրավունք է տալիս չեղարկել Ռամազոտտիի որևէ ելույթ, առավել ևս, ամբողջ շրջագայությունը»:

«Պայմանագրի համաձայն, Trident Music ընկերությունը "Глобальные коммуникации" ընկերությանը ծառայություններ է մատուցում միայն արտիստի շոուի համար տեխնիկական սարքավորումների վարձակալման գծով և նման հայտարարություններով հանդես գալ չի կարող, առավել ևս՝ չկատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները», - նշվում է հաղորդագրության մեջ:

"Глобальные коммуникации" ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Ագապովը հայտարարեց, որ ընկերությունը մտադիր է արտիստից գանձել ամբողջ գումարը: «Այն, որ այդ գումարը մեկ միլիոն եվրոյից ավելի է լինելու, հնարավոր է և երկու միլիոն, - հաստատ գիտեմ, քանի որ տեղյակ եմ, թե որքան ենք մենք ծախսել, իսկ ճշգրիտ գումարը կհաշվարկի հաշվապահությունը՝ համագործակցելով բոլոր երկրների բազմաթիվ ենթակապալառուների հետ», - հստակեցրեց նա:

Ըստ Ագապովի, իրենք դատի են տալու և՛ Trident Music ընկերությանը և՛ Radiorama Srl-ին:

Ինչ է լինելու տոմսերի ճակատագիրը

Համերգի չեղարկումից հետո FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ՍՊԸ-ն հայտարարել էին, որ

«2016թ.-ի ապրիլի 7-ին Global Communications ընկերության կողմից ստացված թիվ 322 նամակի համաձայն, Էրոս Ռամազոտտիի` ս/թ ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգի տոմսերի հետ վերադարձը և դրանց դիմաց դրամական միջոցների փոխհատուցումը FORPOSTART PRODUCTION-ը պետք է իրականացնի Global Communications ընկերության կողմից սահմանված ժամանակահատվածում` ս/թ մայիսի 26-ից հուլիսի 26-ը, վերջինիս կողմից դրամական միջոցները ստանալուց հետո:

Այս պահին Մոսկվայի արբիտրաժային դատարանում ընթանում է դատական վարույթ` իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարած Trident Music S.R.L.-ի դեմ` որպես Էրոս Ռամազոտտիի պրոդյուսերական ընկերություն, որն անմիջականորեն պատասխանատու է ֆինանսական պարտավորությունների մասով, և RADIORAMA S.R.L.-ի դեմ` որպես Էրոս Ռամազոտտիի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող ընկերություն, համերգները` այդ թվում նաև Երևանում կայանալիք, չեղարկելու արդյունքում պատճառված վնասների հատուցման նպատակով:

Միջոցառման իրացված տոմսերի հետ վերադարձը և դրանց դրամական փոխհատուցումը կիրականացվեն ս/թ մայիսի 26-ից հուլիսի 26-ը ընկած ժամանակահատվածում: Global Communications-ից դրամական միջոցները ստանալուն պես FORPOSTART PRODUCTION-ը կփոխանցի դրանք «Շոուսթար» ՍՊԸ-ին, իսկ վերջինս էլ` կենտրոնացված կարգով տոմսերի հետ վերադարձը իրականացնողին:

FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը հայտարարում են, որ միջոցառման տոմսերի հետ վերադարձը և դրանց դիմաց դրամական փոխհատուցումը կիրականացվի կենտրոնացված կարգով` ս/թ մայիսի 26-ից հուլիսի 26-ը:

Մեր կողմից նախապես կհայտարարվի այն վայրը, որտեղ կենտրոնացված կարգով կիրականացնվի տոմսերի ետ ընդունման և դրամական միջոցների փոխհատուցման գործընթացը` վերոնշյալ ժամանակահատվածում` ըստ ներկայացված դիմումների:

Եվս մեկ անգամ խնդրում ենք համերգային ծրագրի տոմսեր ձեռք բերած բոլոր անձանց անվնաս և ամբողջական պահպանել տոմսերը և ՀԴՄ կտրոնները` տոմսերի ետ վերադարձման համար: Հետևեք մեր պաշտոնական կայքին` տոմսերի ետ վերադարձման գործընթացի վայրի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ մեր ներկայացրած պայմաններին չհամաձանելու դեպքում կարող եք դրանք բողոքարկել դատական կարգով:»:

Ավելի վաղ «Ֆորպոստարտ» ընկերությունը, որը համերգի երևանյան գործակալն է, որտեղ 2016 թվականի ապրիլի 26-ին պետք է տեղի ունենար Ռամազոտտիի համերգը, հստակ հայտարարել էր, որ դադարեցրել է տոմսերի վաճառքը: Ինչպես նշվում է www.forpostart.ru կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ, "Глобальные коммуникации" ընկերությանն է ուղարկվել պաշտոնական հարցում՝ տոմսերի արժեքի ամբողջական վերադարձն իրականացնելու մասին, քանի որ «Ֆորպոստարտ» ընկերության երևանյան «Շոուսթար» ներկայացուցչությունը այդ նպատակով այս պահին դրամական միջոցներ չունի: "Глобальные коммуникации" ընկերությունը պաշտոնապես պատասխանել է, որ 2016 թվականի մայիսի 26-ից մինչև 2016 թվականի հուլիսի 26-ը մեզ կվճարեն սահմանված ամբողջ գումարը՝ վաճառված տոմսերի վերադարձը կազմակերպելու համար:

Սակայն, մինչ օրս նրանք չենք կատարել իրենց պարտավորությունները: Մեր կողմից "Глобальные коммуникации" ընկերությանն է ուղարկվել մինչդատական բողոք, սակայն այս պահի դրությամբ մենք դեռևս մինչդատական գործընթացում ենք:

««Ֆորպոստարտ» ընկերությունը դատական կարգով պահանջելու է պատվիրատուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում»:

«Անհանգստանալով հանդիսատեսի շահերի, ինչպես նաև զգուշանալով «Ֆորպոստարտ» ընկերության բարի համբավի համար, մենք դիտարկում ենք նշված փաստերի հիման վրա իրավապահ մարմիններին դիմելու հնարավորությունը»:

Մենք ծրագրում են դիմել Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոգորսկի վարչություն՝ "Глобальные коммуникации" ընկերության գործունեության օրինականությունը ստուգելու դիմումով, ինչպես նաև պաշտոնական նամակով տեղեկացնելու ենք Роспотребнадзор և դատախազությանը, եթե մոտ ժամանակներում հարցը դրական լուծում չստանա»:

2016 թվականի ապրիլի 4-ին "Глобальные коммуникации" ընկերությունը հայտնի պրոմոուտեր Անդրեյ Ագապովի գլխավորությամբ հայց է ներկայացրել Արբիտրաժային դատարան՝ Radiorama SRL-ից, որը ներկայացնում է երգչի շահերը, պահանջելով շուրջ 121 միլիոն ռուսական ռուբլի, որը ներառում է շրջագայության չեղարկման հետևանքով կրած բոլոր դրամական վնասները, այդ թվում՝ Երևան քաղաքի: Ինչպես մեզ հայտնեց "Глобальные коммуникации" ընկերության իրավաբանը, դատը կայանալու է սեպտեմբերին և խնդրեց դրամական միջոցների վճարման մասին համաձայնագրի երկարաձգում: Վնասների գանձման մասին հայցադիմումը կարող եք տեսնել այս հղումով.

https://life.ru/t/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/195041 

Հարգելի հանդիսատես, լրացուցիչ հայտնում ենք

Էրոս Ռամազոտտիի համերգների չեղարկման կապակցությամբ, որի կազմակերպիչն է "Глобальные коммуникации" ընկերությունը, տեղեկացնում ենք, որ չնայած «Ֆորպոստարտ» ընկերության պահաջներին, "Глобальные коммуникации" ընկերությունը հանդիսատեսին տոմսերի գումարները վերադարձնելու նպատակով «Ֆորպոստարտ» ընկերության հաշվին դրամական միջոցներ չի փոխանցել և մեզ է ուղարկել վերոնշյալ նամակը՝ վճարումը մինչև սեպտեմբեր երկարաձգելու խնդրանքով:

Համերգի չեղարկման և հանդիսատեսին տոմսերի գումարների վերադարձի ամբողջ պատասխանատվությունը կրում է համերգի կազմակերպիչ "Глобальные коммуникации" ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Նիկոլայի Ագապովի:

Այս կապակցությամբ

Վճարված դրամական միջոցների վերադարձի պահանջները հարկ է ներկայացնել Էրոս Ռամազոտտիի համերգի կազմակերպչին, սակայն «Ֆորպոստարտ» ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ կհարթի այս հարցը "Глобальные коммуникации" ընկերության հետ և դրամական միջոցներն ամբողջությամբ կվերադարձվեն հանդիսատեսին:

«Ֆորպոստարտ», «Շոուսթար» և "Глобальные коммуникации" ընկերությունների կողմից դրամական միջոցների վերադարձը մերժելու դեպքում հանդիսատեսը իրավունք ունի դիմել Роспотребнадзор՝ "Глобальные коммуникации" ընկերության կողմից դրամական միջոցների վճարման պարտավորությունը խախտելու բողոքով, կամ «Ֆորպոստարտ», «Շոուսթար» և "Глобальные коммуникации" ընկերությունների դեմ հայց ներկայացնել:

«Ֆորպոստարտ» ընկերության ադմինիստրացիան անկեղծորեն ափսոսում է ստեղծված իրավիճակի համար

   
Адрес: 115054, г Москва, 5-ый Монетчиковский пер, д 14/16
Тел.: info@forpostart.ru
E-mail: info@forpostart.ru
создание сайтов
IT-ГРУППА “ПЕРЕДОВИК-Альянс”